Ստեղծում ենք «Բոլորին դեմ եմ» ինքնալուծարվող կուսակցությունը, հաջողության հասնելու դեպքում կստեղծենք 100-օրյա կառավարություն, կկազմակերպենք արտահերթ ընտրություններ. Միքայել Նահապետյան. «Հրապարակ»
0
«Հրապարակը» զրուցել է «Բոլորին դեմ եմ» նախաձեռնության անդամ, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի հետ: – «Բոլորին դեմ եմ» անվանումը, ըստ էության, որոշակի շփոթություն է առաջացրել: Համացանցում որոշ օգտատերեր գրել էին, որ «Բոլորին դեմ եմ» նախաձեռնությանը միանալով, ըստ էության, մերժում են անխտիր բոլորին, ընտրությունների գաղափարին են դեմ արտահայտվում: Սակայն, իրականում, խոսքը նման անվանումով կուսակցության մասին է, որը
