44-օրյայի զեկույցում առկա են փաստեր, արձանագրումներ, որոնք շատ մեծ հարցականներ էին ստեղծելու անձամբ Նիկոլ Փաշինյանի համար. Գեղամ Մանուկյան
ԱԺ 11-րդ նստաշրջանի բացման օրը բանավեճի առարկա է դարձել նաև 2020 թվականի 44-օրյային առնչվող զեկույցի ներկայացնել-չներկայացնելը, ավելին, դրա «կարգավիճակը»: Նման քննարկումներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որակել է շահարկում և նշել, որ ԱԺ առաջին բաժնում պատգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու զեկույցին, բայց հետաքրքրություն չեն դրսևորում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ըստ էության, ճիշտ է համարել ԱԺ լիագումար նիստի օրակարգ զեկույցը չմտցնելը:
