Հեռու բոլոր տիրադավներից ու ազգադավներից, որոնց «հեղինակների խոսքերը քաղցկեղի պես ճարակ են գտնում» իրենց «պիղծ և դատարկ զրույցներով». Բագրատ Սրբազան
Ինչպես բազմիցս անդրադարձել եմ, այսօրվա մեր կյանքի ճգնաժամը հոգևոր-քաղաքակրթական է, որից էլ բխում է ընդհանուր կյանքի ճգնաժամը` քաղաքական, տնտեսական, սոցիալական, առողջապահական, բնապահպանական, ընտանեկան, հասարակական հարաբերություններ և այլն:
