ՄՏԵ՛Ք, ԼՍԵ՛Ք՝ ԷԴ ԹՈՒՐՔԸ ԻՆՉ Է ԱՍԵԼ, ՏԵՍԵ՛Ք՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒՄ Է ՓԱՅՓԱՅՈՒՄ ՈՒ ՍԱՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԱԲՈՎՅԱՆ
ԹՐԻՓՓ-ը գեղեցիկ փաթեթավորմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի պայմանների կատարում է ԱՄՆ բարձր հովանու ներքո, այն իրենից ներկայացնում է միջանցք՝ ինչքան էլ ՀՀ իշխանությունները հեքիաթներ պատմեն։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի համոզմունք հայտնեց «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը՝ խոսելով ԹՐԻՓՓ նախագծի՝ Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման մասին։
