Հայաստանաբնակ իրանցիներն ահազանգում են՝ իրենց օրերս հրավիրել են ԱԱԾ ու հորդորել դադարեցնել հավաքները
Չնայած վարչապետի հավաստիացմանը, որ Հայաստանում 2018 թվականից հավաքներ չեն արգելվում, հայաստանաբնակ իրանցիներն ահազանգում են՝ իրենց օրերս հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն ու հորդորել դադարեցնել հավաքները։
Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց օրեր շարունակ հավաքներին մասնակցած իրանցիներից մի քանիսը, չներկայանալու պայմանով, «Ազատությանը» պատմել են՝ ԱԱԾ-ում իրենց ասել են, թե Հայաստանն Իրանի հետ բարեկամ երկիր է և այստեղ չեն ցանկանում, որ այդ հարաբերությունները վնասվեն։
«Նրանք ինձ...
