«Նայում ես իշխանական քարոզչության այն կեղծագույն թեզը, թե Գարեգին Բ Հայրապետին միայն Ռուսաստանում են հարգել, և համադրում ես փաստերը, լրիվ այլ իրականության հետ գործ ունենք». Միքայել Մալխասյան
Միքայել Մալխասյանը գրում է. «2001 թ. դեկտեմբերի 10-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Ելիսեյան պալատում մեծ պատվի արժանացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Գարեգին Բ-ին շնորհվեց Ֆրանսիայի պետական բարձրագույն պարգևի` Légion d'Honneur (Պատվո լեգեոն) շքանշանի Commandeur աստիճանը»:
