ru24.pro
World News in Armenian
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ. ՔԿ

0

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2022 թվականի նոյեմբերին ՀՀ մարզերից մեկի անչափահաս բնակիչը կարևոր տվյալ հայտնելու պատրվակով հանդիպել է մեկ այլ անչափահաս բնակչուհու հետ, որի  ժամանակ բռնություն գործադրելով վերջինիս նկատմամբ՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

«Բացի այդ, նշված անչափահասը, մեկ այլ քրեական վարույթի շրջանակում  հանդիսանալով որպես վկա, 2024 թվականի նոյեմբերի 14-ին լրացուցիչ հարցաքննության ժամանակ, նախազգուշացված լինելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ ցուցմունք տալու, ինչպես նաև հարցերին ճշմարտացի պատասխանելու պարտականություններ ունենալու, ապա այդ պարտականություններից հրաժարվելու դեպքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 503-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվության մասին, ապօրինի հրաժարվել է ծանր հանցագործությունների, մասնավորապես՝ մի շարք անչափահասների կողմից մեկ այլ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու և վերջինիս առևանգելու առնչությամբ իրեն հնարավոր հայտնի հանգամանքների մասին ցուցմունք տալուց: 

Անչափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել է 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ) և 503-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ցուցմունք, եզրակացություն կամ կարծիք տալուց կամ թարգմանություն կատարելուց հրաժարվելը՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության առնչությամբ)։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

The post Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ. ՔԿ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.