Ըստ Տիգրան Ավինյանի՝ Երևանում օդի որակը վերադարձել է նորմայի սահմաններին
0
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան գրառումը Ժամը 21։00-ի դրությամբ Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը մանրահատիկ փոշու համար կազմել է 68.9։ Օդի որակը վերադարձել է նորմայի սահմաններին, ինչը համեմատական է հոկտեմբեր ամսվա ցուցանիշներին։