Նուբարաշենի աղբավայրի հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Երևանի Նուբարաշենի աղբավայրի հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը)։
Ձերբակալված դեռ չկա:
Երևանի Նուբարաշենի աղբավայրում նախօրեին կրկին հրդեհ էր բռնկվել: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը պնդել էր՝ հրդեհը դիտավորություն է: Նա, սակայն, չէր բացահայտել՝ ինչն է նման պնդման...