Պուտինն ու Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, Թրամփի ծրագիրը
Ռուսաստանի նախագահը վերահաստատել է պաղեստինյան հարցի համապարփակ կարգավորման վերաբերյալ ռուսական անփոփոխ դիրքորոշումը։ Քննարկվել են նաև տարածաշրջանային այլ թեմաներ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, Սիրիայում տիրող իրավիճակի կայունացումը։