Մխչյան գյուղում գործող հացի արտադրամասի աշխատանքը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, կառույցի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում, կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գևորգ Սիմոնյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գյուղ Մխչյան):