Արևելքի Ասորական Եկեղեցին իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին
Մենք աղոթում ենք, որ այս ցավալի պահը՝ հատկապես Սուրբ Էջմիածնում, շուտով լուծում ստանա իմաստությամբ ու խաղաղ ճանապարհով Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաների կողմից, որպեսզի Եկեղեցին կարողանա անխափան շարունակել իր առաքելությունը՝ քարոզելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ավետարանը: