Դատավոր Դոլմազյանը շուրջ 48 միլիոն դրամով բնակարանի գնման իրավունք է ձեռք բերել․ դատավորի հայտարարագիրը
Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Վահե Դոլմազյանի համար 2024 թվականը բարենպաստ է եղել. համենայն դեպս, այդ մասին վկայում է նրա կողմից օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը։