Պերճ Զեյթունցյանի «Մեծ լռություն»-ը հատորը ներկայացվեց իրանցի արվեստագետներին
0
Հայ հյուրերից պարսկերեն լեզվով ելույթ են ունեցել անվանի երաժիշտ և խմբավար Լորիս Ճգնավորյանը և Իրանի Ազատ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ դոկտոր Անդրանիկ Սիմոնյանը։ Առաջինը ողջունել է գրքի հրատարակումը, դա համարելով հայ-իրանական մշակութային համագործակցության ևս մեկ առհավատչյա։ Բանասիրական գիտությունների դոկտոր Սիմոնյանը վերլուծել է հատկապես «Ոտքի դատարանն է գալիս» և «Մեծ լռություն» պիեսների պատմական հենքը` Հայոց ցեղասպանությունը։ Սիմոնյանը նաև վերջին պիեսի չափածո հատվածների թարգմանիչն է։