Եվրադատարանում չլուծված և առկախ դիմումների քանակով Թուրքիան 1-ին տեղում է
2024-ին Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) է ներկայացվել 6190 դիմում։ Այդ դիմումներից կայացվել է իրավախախտման մասին 67 որոշում։ Նշենք, որ նախորդ տարիներին իրավախախտման որոշումները եղել են ավելի շատ՝ տատանվելով 72-140-ի սահմաններում։