13-ամյա աշակերտն ընկել է Ջրվեժի դպրոցից երրորդ հարկի պատուհանից
Այսօր՝ մարտի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ երեխա է տեղափոխվել «Ուիգմոր» բժշկական կենտրոն: