Արտակ Զեյնալյան. «Ես չեմ ասել, որ պայմանները բարելավվել են, ասել եմ՝ կենցաղային պայմանները, եւ դա վերաբերում էր Եվրոպական Միության եւ եվրոպական ինստիտուտների գործիքակազմին». «Հրապարակ»
0
Հարցազրույց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության անդամ, «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ, իրապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ։ – Ձեր արտահայտությունը` «Բաքվում գերիների վիճակը, կենցաղային պայմաններն էականորեն բարելավվել են», լուրջ քննադատությունների տեղիք տվեց: Ձեզ որտեղի՞ց նման տվյալներ։ – Նախ՝ ես չեմ ասել, որ պայմանները բարելավվել են, ասել եմ՝ կենցաղային պայմանները, եւ դա վերաբերում էր