Իմ ազատ խոսքի և բնակության վայրի ընտրության իրավունքները սահմանափակող որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան. Էդգար Ղազարյան
0
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, հանրային գործիչ Էդգար Ղազարյանը հայտնում է. «2025 թվականի փետրվարի 23-ին Դատարանի կողմից` իմ ազատ խոսքի և բնակության վայրի ընտրության իրավունքները սահմանափակող որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան։ Իմ դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում բողոքարկվել են իմ վերաբերյալ քննիչի, դատախազի և դատարանի կողմից կայացված բոլոր որոշումները»։