«Միասին» շարժումը դիմել է Վլադիմիր Պուտինին, Դոնալդ Թրամփին և Էմանուել Մակրոնին
Մենք հույսով դիմում ենք Ձեզ՝ վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները՝ հանուն Բաքվում ապօրինի պահվող 23 հայերի անհապաղ ազատ արձակման, Արցախի բնակչության օրինական շահերի պաշտպանության և Լեռնային Ղարաբաղի՝ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ընդհատված իրավական գործընթացի շարունակման։