Արտաշես Մխիթարյանն ազատվել է Երևանի դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ փետրվարի 24-ի որոշմամբ Արտաշես Մխիթարյանը 2025 թվականի փետրվարի 28-ից ազատվել է «Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։