Պարեգոտ (կապա). ամենօրյա եկեղեցական զգեստ
Պարեգոտը ամենօրյա եկեղեցական զգեստ է: Այս զգեստը պատում է կրոնավորի ամբողջ մարմինը մինչև ոտքերի վերջը: Այն կոչվում է նաև կապա: Սովորաբար լինում է սև բրդից: Սարկավագից կաթողիկոս այս զգեստը հագնում են աշխատանքի և զբոսանքի ժամանակ: Պարեգոտը քիչ թե շատ մարմնի ձևին հարմարեցված, թևատակերից ու մեջքից փորվածքով է լինում: