Էրդողանի և Ալիևի պահանջով սահմանադրություն են փոխում, բոլոր նախկին բարձրաստիճան պաշտոնյաները պիտի խոսեն․ Մերուժան Տեր-Գուլանյան
Ազգովի փնտրում ենք նոր առաջնորդի, ու այդպիսիք կան։ Միշտ էլ եղել են այնպիսի մարդիկ, որոնք այս իրավիճակների մեջ չեն փչացել, պահել են իրենց, զուգսը չեն փոխել։ Բազմաթիվ մարդիկ կան, որոնք փնտրում են առաջնորդի, վիճում՝ ով և ինչպես պետք է կառավարի։ Այդ մարդը պիտի ասի, որ ինքն է գալու, ինչո՞ւ է վախենում։ Հազար ափսոս, որ Սրբազանի հրաշալի երթը փլվեց։ Սրբազանի նպատակը վարչապետ դառնալը չէր, դա բոլորը գիտեն, այլ ընդամենը նոր իշխանություն և նոր վարչապետ հաստատելն էր։