Բանակցություններ են ընթանում Իրաք-Թուրքիա նավթամուղի վերաբացման ուղղությամբ
Իրաքում Թուրքիայի դեսպան Անըլ Բորա Ինանը հայտնել է, որ նոր զարգացումներ կան Իրաք-Թուրքիա նավթամուղի վերաբացման օրենսդրական կարգավորումների վերաբերյալ։ Դեսպանը նշել է, որ նավթամուղի հետ կապված Էրբիլ և Մոսուլ կատարած այցերի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության նախագահի, վարչապետի և այլ պաշտոնյաների հետ։