Բակո Սահակյանին և մյուսներին այնտեղից դուրս բերելու հարցով էի զբաղված, ոչ թե հանրահավաքով. Քոչարյան
«Աչքիս առաջ էր, որ այդպես է լինելու, ինչն այսօր տեսնում ենք, այդ խայտառակ դատավարությունը: Իրենք այնտեղ չպիտի հայտնվեին, ՀՀ-ն ամեն ինչ պիտի աներ գոնե այնտեղից հանելու համար վերջին օրերին, եթե պետք է՝ ուղղաթիռ ուղարկեր, պայմանավորվեր ռուս խաղաղապահ ուժերի հետ: Ես փորձում էի այդ հարցն առանց այս իշխանությունների լուծել»,- մանրամասնեց ՀՀ երկրորդ նախագահը: