«Ես ինձ ո՛չ նախկին եմ համարում, ո՛չ էլ ներկա․ ո՛չ քաղաքապետ եմ եղել, ո՛չ էլ մարզպետ»․ Մարտուն Գրիգորյան
0
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը պատրաստվում է մասնակցել Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին, հաստատեց Aravot.am-ի այն տեղեկությունը, որ «Պատիվ ունեմ» դաշինքով չի առաջադրվելու։ Նա ասաց, որ մոտ օրերս կհայտարարի, թե որ քաղաքական ուժի ցուցակն է գլխավորելու։ Մարտուն Գրիգորյանը նշում է, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելը սկզբունքի հարց է․ Գյումրու զարգացման իրատեսական ծրագիր ունի և մյուսների նման