Ալիև. Թուրք-ադրբեջանական բարեկամությունը անվտանգության, խաղաղության երաշխիք է
0
«Ազատություն». «Նույնիսկ աշխարհի ամենամոտ դաշնակիցների շրջանում թուրք-ադրբեջանական հարաբերությունների պես օրինակ չկա», – ասել է Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Բիրոլ Աքգյունի հավատարմագրերն ընդունելիս: «Թուրք-ադրբեջանական եղբայրությունն ու բարեկամությունը Հարավային Կովկասում, ինչպես նաև դրա սահմաններից դուրս կայունության, անվտանգության, խաղաղության և հանգստության երաշխիք են», – APA-ի փոխանցմամբ` ասել է Ալիևը։