ru24.pro
World News in Armenian
Февраль
2025
1 2 3 4 5 6 7 8 9 10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Mercedes-ը «Բելաջիո» ռեստորանի մոտ բախվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ծառն ու գլխիվայր շրջվել

0
Փետրվարի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմանում Երևանի բնակիչ 29-ամյա Մարտին Ս.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, անցել կանաչ գազոնի վրայով, կոտրել ծառն ու գլխիվայր շրջվել։