Թուրքիայի հետախուզության ղեկավարը բանակցություններ է անցկացրել Իրանում
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը այցելել է Թեհրան, որտեղ հանդիպել է Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խատիբի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Աքբար Ահմեդիանի հետ, հայտնում է Anadolu-ն։