Այո՛, եվրոպական շուկան եվրասիականից մոտ երեք անգամ մեծ է, բայց մեզ համար՝ տասնապատիկ անգամ անմատչելի. Արմեն Աշոտյան
2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանը, շնորհիվ նախկին իշխանությունների հսկայական աշխատանքի, դարձավ Եվրոպական Միության GSP+ առևտրային ռեժիմի շահառու։ Այդ ռեժիմով հայկական ապրանքների երկու երրորդն ազատվում էր մաքսատուրքերից։ Սակայն նույնիսկ այդ արտոնյալ պայմաններում ԵՄ-ն չդարձավ հայկական էքսպորտի հիմնական ուղղություն։