Մոսկվայի վարչական շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել է 120 մարդ
Մոսկվայի արևելքում գտնվող հինգ հարկանի վարչական շենքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ այն կարող էր առաջանալ էլեկտրասարքավորումների կարճ միացման պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունները: