Ինչպես ստուգել առողջությունը աստիճանների միջոցով
Աստիճաններով բարձրանալիս կարելի է գնահատել առողջական վիճակը։ Այս մասին ուսումնասիրություն է հրապարակել Medical Xpress-ը։ Գիտնականները պարզել են, որ առողջ սիրտ ունեցող մարդը կարող է 4 աստիճանաթռիչք անցնել 1 րոպեում։ Առողջությունը ստուգելու այս եղանակը մասնագետներն անվանել են «թեստ-աստիճան»։