ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածը վերահսկողության տակ վերցնելու՝ Թրամփի պլանն անվանել է «ծիծաղելի և անհեթեթ»
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման պաշտոնյա Սամի Աբու Զուհրին հայտարարել է, որ Գազայի հատվածը վերահսկողության տակ վերցնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը կարող է համարվել տարածաշրջանում «քաոս և լարվածություն ստեղծելու» բաղադրատոմս։