Քո կա՛մքը թող լինի…
Տերն Ավետարանում ասում է. «Ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են Իմ խոսքից» (Եսայի 66:2), նաև առաքյալն է խոնարհության կոչում. «Խոնարհվեցե՛ք Աստծո հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին Նա ձեզ բարձրացնի» (Ա Պետ. 5:6): Միշտ հիշենք, որ առանց Աստծո գիտության, կամքի՝ մի տերև իսկ ծառից չի ընկնում, և մինչև անգամ մեր գլխի մազերը բոլորն իսկ հաշվված են (տե՛ս Մատթ. 10:30):