Այս ամբողջ պատմությունը կտրուկ հակասության մեջ է գլխավոր թեզի հետ, թե եղել է պայմանավորված խաղ․ Ինչո՞ւ է Վահան Քերոբյանը դիմել ՄԻԵԴ
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Հերթական դատական նիստից հետո նախկին նախարարը թեև հրաժարվեց պատասխանել իրեն առնչվող գործի առնչությամբ 168․am-ի հարցերին՝ նկատելով, որ ավելի ուշ ու առավել հանգամանալից կխոսի, սակայն մի քանի հարցի պատասխանեց նրա պաշտպանը՝ Տիգրան Եգորյանը։