Կոտայքի մարզում «Mitsubishi Outlander»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին․ կան վիրшվորներ
Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Գասպարյանը իր վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։