Ինձագին «Միլան»-ի դեմ այսօրվա խաղում խաղադաշտ դուրս կբերի ամենաուժեղ կազմը՝ Մխիթարյանի մասնակցությամբ
Իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին այսօր «Միլան»-ի դեմ կայանալիք խաղում խաղադաշտ դուրս կբերի հնարավոր ամենաուժեղ կազմը՝ Բենժամեն Պավարի և Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ։ Այս մասին, armsport.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է sempreinter.com-ը։