Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերի ցուցադրությունը հասանելի կլինի նաև բաժանորդային ծրագրի շրջանակներում դպրոցներին տրամադրվող տոմսերով․ ՀՀ ԿԳՍՄ նախարար
0
ՀՀ ԿԳՍՄ նախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի ուսուցիչներ, դպրոցականներ, Հայաստանի պատմության թանգարանում բացված Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն ցուցադրությունը, որտեղ ցուցադրվում են նաև Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, այսօրվանից հասանելի է նաև բաժանորդային ծրագրի շրջանակներում դպրոցներին տրամադրվող տոմսերով։ Հուսով եմ՝ ցուցադրության ավարտի ժամկետին մնացած շուրջ երկու ամսում բոլորդ կհասցնեք լինել թանգարանում և դիտել ցուցադրությունը։