Սյունիքի մարզի տարածքի որևէ հատված երբևէ Ադրբեջանին չի պատկանել, տեսանյութում մեջբերված Ալիևի խոսքերն ակնհայտ կեղծիք են. Աշոտ Մելքոնյան
0
ՀՀ Սյունիքի մարզի տարածքի որևէ հատված Ադրբեջանին չի պատկանել ոչ Խորհրդային Ռուսաստանի, ոչ էլ Խորհրդային Միության ժամանակ, իսկ Ռուսական կայսրության ժամանակ Ադրբեջան հասկացություն ընդհանրապես չի եղել: Այս մասին բարձրաձայնում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն անդրադառնալով օրերս «Ազատություն ռադիոկոյան»-ի պատրաստած` «Մեղրիի շուրջ. ով, երբ և ինչ է բանակցել, ըստ Պետդեպի փաստաթղթերի» վերտառությամբ տեսանյութին: