Լիբանանում իր տանը սպանված են գտել երիտասարդ հայ հոգևորականի
0
Sputnik Արմենիա – Լիբանանի Բսալիմ քաղաքում այսօր իր տանը սպանված են գտել երիտասարդ հայ հոգևորական Բեքաայի շրջանի հոգևոր հովիվ Տ․ Անանիա ծայրագույն վարդապետ Գուջանյանին, հայտնում է Լիբանանի Հայոց թեմը։ Նշվում է, որ 43-ամյա հոգևորականը հավանաբար ավազակային հարձակման զոհ է դարձել։