Հայաստանում կխստացնեն ինքնաթիռների նախաթռիչքային ստուգումը
Հայաստանում ցանկանում են խստացնել ինքնաթիռների նախաթռիչքային ստուգումը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) նոր չափանիշներով: ՀՀ քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովման կարգում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի առաջարկած համապատասխան փոփոխությունների նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների պաշտոնական կայքում։