ԱԺ-ում քննարկել են կենդանիների նկատմամբ դաժանության դեպքերի պատշաճ արձանագրման, մինչդատական եւ դատական փուլերում գործերի վարման արդյունավետության ապահովման հարցերը
0
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Արուսյակ Մանավազյանի հեղինակությամբ շրջանառության մեջ է դրվել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Հունվարի 29-ին պատգամավոր Մերի Գալստյանի նախաձեռնությամբ խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում կենդանիների նկատմամբ դաժանության դեպքերի պատշաճ արձանագրման, քննության իրականացման, մինչդատական եւ դատական փուլերում գործերի վարման արդյունավետության ապահովման վերաբերյալ: