«Դուք հա՞շտ եք այս իրողության հետ, այս խոսույթի հետ, որ փորձում են մեր մեջ սերմանել, որ ցեղասպանության պատասխանատվությունը հայ ժողովրդի վրա է»․ Գառնիկ Դանիելյան
0
Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ Նիկոլ Փաշինյանը Էրդողանին հաճոյանալու համար է անում այս հայտարարությունները. «Եթե ցեղասպանությունը չես դատապարտում, հետևանքները չես վերացնում, ապա ցեղասպանությունը կրկնվում է։ Եթե մենք մեր պատմությունից դասեր չենք քաղում ու աշխատանք չենք անում և Թուրքիային պահանջներ չենք ներկայացնում, ուրեմն մենք կանգնելու ենք նոր ցեղասպանության շեմին»։