Նորից ականատեսն ենք վատ մտածված, չթեստավորված որոշումների, որոնք ուժի մեջ են մտնում, հետո իրական ընդվզում ենք տեսնում, դրանից հետո սկսում են կարկատաններ անել, ավելի խճճելով ամեն ինչ. Հակոբ Ավագյան
0
Սա արդյունք է այն բանի, որ վերջին տարիներին մեր երկրում ընդունվում են որոշումներ, առանց խորը վերլուծությունների, առանց հետևանքները կշռադատելու և ազդեցության գնահատում իրականացնելու։ Ցավալին այն է, որ նման լավ չմտածված որոշումներ արդեն ընդունվում են ավելի մեծ շահառուներ ունեցող թիրախային խմբերի համար՝ ՓՄՁ-ների (այս վատթարացնող նորմերը, որոնք ընդունվել էին անցած տարի հունիսին՝ վերաբերում են ոչ միայն ոսկու շուկայի տնտեսավարողներին, այլ մոտ 50 հազարից ավելի գերփոքր բիզնեսներին), ՀՀ քաղաքացի և ռեզիդենտներին վերաբերվող ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրումը և այլն։