Հաղթանակներ դեռ լինելու են: Պարտավոր ենք համախմբվել ազգային-պետական իդեալների ու շահերի շուրջ՝ մերժելով մեզ պարտադրվող պարտվածի խարանը. ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին
0
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ Հայոց պետականության անվտանգության գլխավոր երաշխավոր՝ ՀՀ զինված ուժերը նշում են կազմավորման 33-ամյակը։ ՀՀ ԶՈՒ ակունքներում Արցախյան ազատամարտը փառքով նշանավորած կամավորական ջոկատների ներդրումն է, նաև՝ ողջ հայության Հայոց բանակ ունենալու նվիրական երազանքը։ Այն ամրակուռ և մարտունակ կառույց դարձավ՝ անցնելով 1992-94թթ․ Արցախի ազատագրական պայքարի հերոսական ուղին, հաղթահարելով բազում