Այն գումարները, որոնք դրվում է բռնապետական բնույթի քաղաքական օպերացիաների վրա, ոչ այլ ինչ են, քան նեղ իշխանական խմբի քաղաքական ամբիցիաների և ֆանտազիաների բավարարում. Տիգրան Աբրահամյան
0
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն հսկայական ռեսուրսների ծավալը, որն այս իշխանությունը վատնում է ուժային կառույցների միջոցով` ուրվականների բռնոցիներից, մասկիշոուներից մինչև «դատական ատյաններում» իրականացվող ֆարսից: Քաղաքական հակառակորդների խոսքն ու շարժը սահմանափակելու, լռեցնելու, հանրության մոտ կեղծ պատկեր ձևավորելու շրջանակներում իրականացվողն ու