17-ից 23 տարեկան մի խումբ երիտասարդներ թմրանյութ են ձեռք բերել «Տելեգրամ» հավելվածով
Հերթական օպերատիվ տվյալն իրացնելով` Մարտունու համայնքային ոստիկանները Ներքին Գետաշեն բնակավայրում հայտնաբերել և, մեքենայով հանդերձ, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին են ներկայացրել 17 և 23 տարեկան երկու համագյուղացու։ 23-ամյա վարորդը հայտնել է, թե գրպանում մարիխուանայով կաթուցիչ ունի։ Նա ձերբակալվել է: Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել է մարիխուանայով կաթուցիչը։