Նաիրա Զոհրաբյան. «Նիկոլ ընտրած ու Մեքսիկայով փախած հպարտ հայրենակիցներ, ճամպրուկները հավաքեք, որովհետեւ Թրամփի թիվ մեկ քաղաքականությունը լինելու է անօրինական միգրանտներին վռնդելը ԱՄՆ-ից»
0
Հիմա մտածում եք, որ Ամերիկան չեղավ, կգնաք Եվրոպական Միություն: Չեք գնա: Կյանքում, առաջիկա 100 տարում, հիշեք, Հայաստանը որեւէ պարագայում, որեւէ իրավիճակում չի դառնալու ԵՄ անդամ: Բացատրեմ ինչու: Որովհետեւ վերջին շրջանում ԵՄ-ում լրջագույն քննարկումներ են շատ թույլ, ջնջխված, վատ տնտեսական վիճակում գտնվող ԵՄ անդամ երկրների, օրինակ, Բուլղարիայի, Մերձբալթյան երկրների հարցով: Ու եվրոպական լոկոմոտիվ երկրներն ասում են՝ ռադ արեք այդ բալաստը: Եթե նրանք ուզում են լուծել այդ բալաստի խնդիրը, որոնք դարձել են ԵՄ անդամ, կարծում եք պիտի մտածեն նո՞ր բալաստ բերեն: