Միայն 10 տխուր լուր Ալիևի համար Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ իր նկրտումների մասով. Ստյոպա Սաֆարյան
0
ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության փաստաթուղթը բավական հստակ սահմանում է կողմերի ընդհանուր շահերը, մտադրությունները․ նպատակները և համագործակցության հիմքերը․․․ Դրանցից հատկապես առանձնացնեմ հետևյալները, որպեսզի պարզ դառնա կոնկրետ Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության մասով ամերիկյան կողմի հանձնառությունները ու դրանց շրջանակը 1․ Միմյանց ինքնիշխանության, անկախության, և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է: Ուշադրություն դարձրեք՝ բանալի բառը “հարաբերությունների հիմքն” է։