Փաշինյանին հայտնեցի ԵՄ հանձնառությունը՝ ամրապնդելու մեր գործընկերությունն ու խորացնելու համագործակցությունը
0
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան X-ի իր միկրոբլոգում գրել է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների դրական դինամիկան։ Հայտնեցի ԵՄ հանձնառությունը՝ ամրապնդելու ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր գործընկերությունը և խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ անվտանգություն, տնտեսություն, մարդկանց միջև շփումներ, ժողովրդավարական ինստիտուտներ և դիմակայունություն: Անհամբերությամբ սպասում եմ շուտով անձամբ հանդիպել ՀՀ վարչապետին»: