ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի 33 պատանդի՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հաստատման դեպքում
Ակնկալվում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնագրի առաջին փուլում ազատ կարձակի 33 պատանդի, եթե այդ համաձայնագիրը հաստատվի Իսրայելի և շարժման կողմից։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայելցի երկու պաշտոնյայի։